National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.10.2022
Միայն իրական եւ մարդկանցից չկտրված տեղական ժողովրդավարությունը կարող է օգնել` պահպանելու հավատը ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ. Արմեն Գեւորգյան
1 / 1

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ լիագումար նիստում:

«Հարգելի' պարոն նախագահ,

Հարգելի' գլխավոր քարտուղար,

Կոնգրեսի հարգելի' անդամներ

Նախ, որպես Խորհրդարանական վեհաժողովի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, կցանկանայի պատրաստակամությունս հայտնել մեր կազմակերպության ինստիտուտների միջեւ տեղական ժողովրդավարության խնդիրներին առնչվող ամենաարդյունավետ եւ արդյունքահեն համագործակցությանը նպաստելու հարցում: Քաջատեղյակ եմ Կոնգրեսի կարեւորությանն ու դերին` ելնելով Հայաստանի կառավարության անդամի իմ նախկին փորձից:

Հարգելի' գործընկերներ, աշխարհը փոխվում է` ստեղծելով նոր իրողություններ եւ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Այս հարցերը քննարկվում են կա'մ համաշխարհային մակարդակում, կա'մ էլ` ազգային: Մինչդեռ հասարակ մարդկանց կյանքում հիմնական փոփոխությունները տեղի են ունենում տեղական մակարդակում: Կյանքի որակն առաջին հերթին փոխակերպվում է համայնքներում: Մարտահրավերները, որոնց բախվել ենք վերջին տասնամյակում, ինչպես նաեւ եվրոպական անվտանգության ամբողջ ճարտարապետության խորը վերափոխումը, ընդհանուր առմամբ թուլացնում են ամբողջ եվրոպական մայրցամաքում բարեկեցիկ եւ ապահով ապագայի նկատմամբ լավատեսությունը: Թե' ներքին, թե' արտաքին սպառնալիքները, եւ երբեմն էլ` կառավարությունների դանդաղ արձագանքը դրանց, նվազեցնում են հասարակության վստահությունը ժողովրդավարական կառավարման ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Շատ հաճախ որոշ պետությունների հանդեպ վերաբերմունքում եւ նրանց հետ հարաբերություններում ականատես ենք լինում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների եւ օրենքի գերակայության ակնհայտ ու անընդունելի փոխզիջումների, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական առաջնահերթություններով եւ շահերով: Պետք է ընդունենք, որ դա թուլացնում է մեր արժեհամակարգը, որին բոլորս պետք է անվերապահորեն հավատարիմ մնանք: Մյուս «նոր նորման», իմ կարծիքով, այն է, որ որոշ երկրներում համապետական ընտրությունները ճանապարհ են հարթում, այսպես կոչված, «մեծամասնության դիկտատուրայի» ձեւավորման համար, որն այնուհետ օգտագործում է իր կասկածելի ժողովրդավարական լիազորությունները, որպեսզի պահանջի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների լիակատար հավատարմությունը:

Գործընկերնե'ր, այս օրերին հետեւելով Կոնգրեսի քննարկումներին` կրկին համոզվեցի, որ միայն իրական եւ մարդկանցից չկտրված տեղական ժողովրդավարությունն է, որ կարող է օգնել պահպանելու այդ նույն մարդկանց հավատը ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Այն կարող է օգնել հաղթահարելու վերջին մի քանի տարիներին պոպուլիզմի կողմից առաջացրած ժողովրդավարական կառավարման համակարգի ցնցումները:

Տեղական ժողովրդավարության ինստիտուտները պետք է շարունակեն մնալ արդարության եւ քաղաքացիների հավասար մասնակցության սկզբունքների հավատի պատվարները` ապահովելով հանրային բարիքների եւ ռեսուրսների արդար ու թափանցիկ բաշխումն այն դժվարին պայմաններում, որտեղ այս օրերին հայտնվել են մեր պետություններից շատերը:

Եզրափակելով խոսքս` կարծում եմ, որ, ելնելով վերը նշվածից, պետք է հատուկ ուշադրություն դարձնել տեղական ժողովրդավարության դերին եւ կարեւորությանը Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովի շրջանակում: Գագաթնաժողովը կարող է նաեւ նոր համաեվրոպական դիսկուրս մեկնարկել տեղական ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման հարցերի շուրջ` տարբեր դերակատարների մասնակցությամբ, ինչպիսիք են` Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը, Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովը, Եվրոպական տարածաշրջանների հանձնաժողովը, ինչպես նաեւ` այլ համապատասխան եւ շահագրգիռ հաստատություններ ու կազմակերպություններ »,-ասել է Արմեն Գեւորգյանը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am